Լրահոս

28.06.2011 12:49


Վարդան Բոստանջյան. «ԲՀԿ–ն այդքան էլ հուզված չէ այդ երկխոսությամբ»

Վարդան Բոստանջյան. «ԲՀԿ–ն այդքան էլ հուզված չէ այդ երկխոսությամբ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ասել է, որ  երկխոսությունը միշտ ավելի գերադասելի է, քան առճակատումը։

–Երկխոսությունը մի ինստիտուտ է, որի պարագայում, ըստ էության, բոլոր հարցերը կամ այնպիսի հարցեր, որոնք հրատապ են հանրապետության համար, առաջնահերթության առումով ավելի հրատապ լուծում են պահանջում, երկխոսության արդյունքում կբացահայտվեն, և, բնականաբար, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից կկարևորվեն, ու ձեռնամուխ կլինեն դրանց լուծմանը։ «Բարգավաճ Հայաստանն» իր ուժերի չափով կարող է մասնակցել երկխոսությանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, և մենք ողջունում ենք երկխոսությունը,–ասել է նա։

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ երկխոսությունը դեռ չի սկսվել, և կողմերը դեռ հստակ չեն կողմնորոշվել՝ ինչի շուրջ են երկխոսելու։

Հարցին՝ իսկ ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը խորհրդակցե՞լ է ԲՀԿ–ի հետ, որ հայտարարել է, թե ՀԱԿ–ը կարող է երկխոսել կոալիցիայի հետ, նա պատասխանել է, որ ԲՀԿ–ն այդքան էլ հուզված չէ այդ երկխոսությամբ։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս կարձագանքի նրան, որ կարծիքներ են հնչում, թե ԲՀԿ–ն խանդում է երկխոսությանը, Վարդան Բոստանջյանն ասել է՝ այդտեղ խանդելու բան չկա, որ ԲՀԿ–ն խանդի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը