Կարծիք

19.09.2021 07:56


Վարչախմբի պարագլուխը վախի ստրուկն է, իսկ ոստիկանները՝ վախի ստրուկի կամակատարները

Վարչախմբի պարագլուխը վախի ստրուկն է, իսկ ոստիկանները՝ վախի ստրուկի կամակատարները

Վախի ստրուկը

Ոստիկանը, հայ ոստիկանը բերման է ենթարկում զոհվածի քրոջը, քաշքշում հերոս տղերքի ծնողներին, քարշ տալիս, բռնություն գործադրում հերոսների ծնողներին, ընտանիքի անդամներին աջակցող ՀՀ քաղաքացիներին։ Ոստիկանությունը բռնություն է գործադրում, քանի որ զոհված տղերքի ընտանիքի անդամները Ազնավուրի հրապարակից պատրաստվում էին քայլել դեպի Հանրապետության հրապարակ՝ պահանջելով չեղարկել գունագեղը։

Այս ամենը մի բացատրություն ունի. վարչախմբի պարագլուխը վախի ստրուկն է, իսկ ոստիկանները՝ վախի ստրուկի կամակատարները։

Ոստիկաննե՛ր, մինչեւ երբ, մինչեւ ո՞ւր եք գնալու վախի ստրուկի հրամանները կատարելով։ Չէ՞ որ գիտենք, որ էս ամենը ձեզ եւս տհաճ է։ Կա՛նգ առեք, ծանր մեղքի տակ եք մտնում քաշքշելով, բերման ենթարկելով իրենց կյանքը էս երկրի համար տված տղերքի ծնողներին, քույրերին, եղբայրներին։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը