Կարծիք

24.09.2021 14:01


Հասկացեք, հոկտեմբերի 7-ին Նիկոլը կարող էր պահպանելով Հադրութը, Շուշին, խուսափելով հազարավոր զոհերից՝ կանգնեցնել պատերազմը, բայց չի արել

Հասկացեք, հոկտեմբերի 7-ին Նիկոլը կարող էր պահպանելով Հադրութը, Շուշին, խուսափելով հազարավոր զոհերից՝ կանգնեցնել պատերազմը, բայց չի արել

Երեկ Ալիևը կրկին խոսեց պատերազմի ավելի շուտ դադարեցման հնարավորությունների մասին, որոնք, ինչպես ամիսներ առաջ հայտարարել էր Պուտինը, անհասկանալիորեն մերժվել էր Փաշինյանի կողմից։

Հիմա ինչ է ստացվում.

Ամիսներ առաջ նախագահ Պուտինը, իսկ երեկ արդեն Ալիևը հայտարարում են, որ Փաշինյանը հնարավորություն է ունեցել մեզ համար շատ ավելի լավ պայմաններով, պահպանելով Շուշին և Հադրութը, խուսափելով մի քանի հազար ավել զոհ ունենալուց, կանգնեցնել պատերազմը, ինչին ի պատասխան Փաշինյանը լռում է. եթե այդպիսի բան չի եղել, թող հիմա հայտարարի, որ Պուտինը ստում է, թող հայտարարի, որ Ալիևը ստում է։ Ինչու՞ չի ասում նման բան, գիտե՞ք ինչու, որովհետև եթե նման բան ասի փաստերով այնքան թաթալոշ կուտի, որ այլևս ճողոպրելու հնարավորություն չի ունենա։

Հասկացեք, հոկտեմբերի 7-ին Նիկոլը կարող էր պահպանելով Հադրութը, Շուշին, խուսափելով հազարավոր զոհերից կանգնեցնել պատերազմը, բայց չի արել, չի՛ արել։

Իր ելույթների միտքն ընդհանուր առմամբ ամփոփելով ստացվում է, որ չի արել, որպեսզի իրեն չասեն դավաճան. հասկանում ե՞ք, չի փրկել Շուշին ու Հադրութը, չի կասեցրել այրունահեղությունը, որը մեզ տվեց հազարավոր զոհեր, միայն նրա համար, որ իրեն չասեն դավաճան։ Համենայնդեպս, ինքն է այդպես ասում։

Ես վստահ եմ, որ իրականում չի արել, որովհետև ամեն ինչ նախապես ծրագրավորված է եղել, իսկ ովքեր չեն հավատում այս տարբերակին և հավատում են իրեն, անգամ այդ դեպքում, պետք է հասկանան, որ միևնույն է, այս խայտառակ պարտության հեղինակն ունի հստակ վերնագիր` անուն ազգանուն. Նիկոլ Փաշինյան

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը