Լրահոս

29.06.2011 17:56


Սպանության, խարդախության, կաշառք տալու, կողոպուտի փորձի և յուրացման մեղադրանքներով

Հունիսի 28-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են  ենթարկել 43-ամյա Գագիկ Ա.-ին, որը 2010 թ. հունիսի 25-ից ՌԴ Սարատովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Գագիկ Ա.-ն կալանավորված է:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
* * *
Հունիսի 28-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողները ԼՂՀ Շուշի քաղաքից բերման են ենթարկել 28-ամյա Արտյոմ Հ.-ին, որը հունիսի 4-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
* * *
Հունիսի 28-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության էրեբունու բաժին է ներկայացել 57-ամյա  Սարգիս Թ.-ն, որը 1988 թ. հունվարի 15-ից հետախուզվում էր խարդախության և կաշառք տալու  մեղադրանքներով:
Կատարվում է քննություն:
* * *
Հունիսի 28-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Օղակաձև զբոսայգուց բերման են ենթարկել 47-ամյա Նունե Ք.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր կողոպուտի փորձ կատարելու մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
*  * *
Հունիսի 28-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գյումրիի բաժնի ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 30-ամյա Լիլիթ Հ.-ն, որը 2007 թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր խոշոր չափերով յուրացում կատարելու մեղադրանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը