Աշխարհ

29.09.2021 20:15


Twitter-ը մտադիր է ամբողջ աշխարհի օգտվողներին թույլատրել ցանցի ներսում միմյանց բիթքոիններ փոխանցել

Twitter-ը մտադիր է ամբողջ աշխարհի օգտվողներին թույլատրել ցանցի ներսում միմյանց բիթքոիններ փոխանցել

Twitter-ը մտադիր է ամբողջ աշխարհի օգտվողներին թույլատրել ցանցի ներսում միմյանց բիթքոիններ և, հնարավոր է, այլ հայտնի կրիպտոարժույթներ փոխանցել: Ընկերությունը նաև ուսումնասիրում է այն ուղիները, որոնք թույլ կտան օգտվողներին հարթակում ցուցադրել ոչ նյութական NFT թոքենները` կրիպտոակտիվների նոր տեսակը: Նոր գործառույթի առաջին հասանելիությունը կունենան IPhone-ի, այնուհետև՝ Android-ի սեփականատերերը, հայտնում է HighTech+ -ը:

Հաշվետերերին գումար ուղարկելու համար հաշվի կարգավորումներում անհրաժեշտ է ավելացնել «թեյավճար» (tips) կոճակը, այնուհետև դրան կապել բիթքոին-դրամապանակը:

Կրիպտոարժույթի ուղարկումը կախված կլինի ստացողի տարածաշրջանից: Օրինակ, որոշ երկրներում, պարզվել է, նման վճարման միջոցներն անօրինական են, և այս տարածաշրջանների համար փոխանցումները հասանելի չեն լինի: Twitter-ը չի պատրաստվում վճար գանձել և խորհուրդ է տալիս գումար ուղարկելու համար Strike հավելվածն օգտագործել: Այն միջնորդավճարներ չի գանձում և աշխատում է ամբողջ աշխարհում: Բացի այդ, կրիպտոարժույթի փոխանցումը կաշխատի Bandcamp, Cash App, Chipper, Patreon, Razorpay, Wealthsimple Cash և Venmo հարթակների հետ:

Twitter-ի արտադրանքի մենեջեր Էսթեր Քրոուֆորդը կարծում է, որ թվային արժույթների օգնությամբ ամբողջ աշխարհի մարդկանց համար ավելի հեշտ կլինի փող ստանալը՝ նշելով, որ 2 միլիարդ մարդ դեռ չի օգտվում ավանդական բանկային ծառայություններից: «Մենք ցանկանում ենք, որ բոլորը կարողանան վարձատրվել»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: «Թվային արժույթները, որոնք խրախուսում են ավելի շատ մարդկանց մասնակցել տնտեսությանը և օգնում են գումարներ ուղարկել միմյանց սահմաններից այն կողմ ու նվազագույն շփումներով, օգնում են մեզ հասնել դրան»:

Թերևս Twitter-ում օգտվողի ավատարի կողքին կհայտնվի հատուկ նշան, որը ցույց կտա, որ օգտվողը կարող է ընդունել և ուղարկել կրիպտոարժույթ, կամ որ նա ակտիվներ ունի NFT-ում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը