Կարծիք

29.09.2021 12:13


Նիկոլի վարդագույն երազը կարծես չի իրականանում․ Ա ․Միրզոյանին հանդիպացրեցին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, իրեն էլ ստիպում են Ալիևի հետ հանդիպել, անկախ նրանից 5 միլիարդը վերցրել է, թե ոչ

Նիկոլի վարդագույն երազը կարծես չի իրականանում․ Ա ․Միրզոյանին հանդիպացրեցին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, իրեն էլ ստիպում են Ալիևի հետ հանդիպել, անկախ նրանից 5 միլիարդը վերցրել է, թե ոչ

Ի՞նչ էր պատկերացնում Նիկոլը «խաղաղության օրակարգ» ասելով. նրան թվում էր, թե ինքն արդեն իր գործն արել է, հիմա թող աշխարհի հզորները որոշեն Հայաստանի ու Արցախի սահմանները և բերեն, զորքեր կանգնեցնեն։ Ինքն էլ կապահովի ֆոնային երաժշտությունը. կշարունակի բանակը քանդել, կխոսի Էյավզլուի և կոմունիկացիաների մասին, Չայզամիի ու եղբայրության մասին, ու նաև այն մասին, որ գերիները կարող են մի երկու ամիս էլ սպասել։ Եվ իրեն այս ամենի համար որպես բոնուս կթույլատրվի մաքսանենգ սիգարետ, COVID-ի թեստ ու ասֆալտի տենդեր ծախել, զենքի վրա փող լվանալ և ընդդիմադիրներ նստացնել։

Բայց կարծես, թե իրավիճակ է փոխվել։ Կարծես թե Նիկոլի վարդագույն երազը չի իրականանում, երբ ինքը կարող էր պարզապես իր իմացած միջազգային հանրությանը դամ քաշել ու սև իկրա ուտել։

Արարատ Միրզոյանին հանդիպացրեցին Ադրբեջանի ԱԳՆ հետ, իրեն էլ ստիպում են Ալիևի հետ հանդիպել։ Անկախ նրանից, հինգ միլիարդը վերցրել է, թե չէ, նա Ալիևի հետ խոսելու բան չունի։ Ի՞նչ պետք է ասի. Ախպեր հալալ է քե՞զ՝ բայց դա առանց հանդիպելու էլ ասում էր, հանդիպումը նոր օրակարգ է նշանակում։

Կարո՞ղ է Ալիևին ասել. Դու մարդասպան ես ու հանցագործ, հողերն էլ պետք վերադարձնես՝ տեսականորեն, կարող է, բայց նրան ոչ ոք չի հավատա, կդառնա պարզապես ծիծաղելի։ Անգամ Ալեն Սիմոնյանն ու Արայիկ Հարությունյանները կծիծաղեն վրան, երբ Նիկոլը սկսի խաղալ հայրենասերի ու ազգայնականի դեր։

Մյուս տարբերակը հեռանալն է։ Բայց Նիկոլը չափազանց շատ գաղտնիքների է տիրապետում, ու նաև՝ բացբերան է և շանտաժիստ։ Եվ այս դեպքում էլ, հանուն իր անվտանգության, սկսելու է ափեղ-ցփեղ բաներ ասել, ինչը կանխելու համար միջազգային հանրությանը ավելի ձեռնտու է նրան կանխավ լռեցնելը:

Պատային իրավիճակ է։ Մինչև ինչ-որ մեկի մտքով անցնի ասել. «շախ»։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը