Աշխարհ

01.10.2021 11:18


Ռոման խոշոր հաշվով հաղթեց Զարյային, Մխիթարյանը դաշտ դուրս չեկավ. Կոնֆերենցիաների լիգայի այլ արդյունքներ

Ռոման խոշոր հաշվով հաղթեց Զարյային, Մխիթարյանը դաշտ դուրս չեկավ. Կոնֆերենցիաների լիգայի այլ արդյունքներ

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Զարյային» ու 3-0 հաշվով հաղթանակ տարավ:

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Էլ Շաարավին: Հռոմեացիներն իրենց առավելությունը կրկնապատկեցին 66-րդ րոպեին. աչքի ընկավ Սմոլինգը, իսկ երկու րոպե անց Թեմի Աբրահամը հաշիվը դարձրեց խոշոր:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների նստարանին էր և դաշտ դուրս չեկավ:

Մրցաշարի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«ԱԶ Ալկմաար»-«Յաբլոնեց»՝ 1-0

«Կլուժ»-«Ռանդերս»՝ 1-1

ԲԿՄԱ Սոֆիա-«Բոդո/Գլիմտ»՝ 0-0

«Գենտ»- «Անորտոսիս»՝ 2-0

ԼԱՍԿ- «Մաքքաբի»՝ 1-1

«Պարտիզան»- «Ֆլորա»՝ 2-0

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը