Աշխարհ

01.10.2021 16:24


Թուրք և ֆրանսիացի երկրպագուները բախվել են հայկական ու քրդական դրոշների պատճառով (տեսանյութ)

Թուրք և ֆրանսիացի երկրպագուները բախվել են հայկական ու քրդական դրոշների պատճառով (տեսանյութ)
Ֆրանսիայում կայացած «Մարսել»- «Գալաթասարայ» խաղը 38-րդ րոպեին դադարեցվել է, քանի որ երկրպագուների միջև բախում է սկսվել։
Ֆրանսիացի և թուրք երկրպագուները միմյանց վրա ճայթուկներ են նետել։ Թուրքական ակումբի գլխավոր մարզիչը մոտեցել է հյուրերի տրիբունային և փորձել անձամբ հանգստացնել երկրպագուներին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիացի երկրպագուները բարձրացրել են Հայաստանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշները։ Տեսանյութում երևում է՝ ինչպես են այրվում տրիբունաներից մի քանիսը։ Հրշեջները փորձում են ջրի շիթով հանգցնել կրակը։

Այս խորագրի վերջին նյութերը