Աշխարհ

01.10.2021 21:20


Կիմ Չեն Ընը փոխել է սանրվածքն ու նմանվել Ալ Պաչինոյին (տեսանյութ)

Կիմ Չեն Ընը փոխել է սանրվածքն ու նմանվել Ալ Պաչինոյին (տեսանյութ)

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխել է սանրվածքն ու քննարկումների առիթ դարձել սոցցանցերում: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, հյուսիսկորեացի առաջնորդի մասնակցությամբ տեսանյութը հրապարկվել է Twitter-ում, որտեղ էլ տարբեր մեկնաբանություններ են հնչել:

Նոր կերպարով Կիմ Չեն Ընը հանրությանն առաջին անգամ ներկայացել է ԿԺԴՀ Գերագույն ազգային ժողովի նիստում: Հրապարակված կադրերում երևում է, որ քաղաքական գործչի սանրվածքը փոխվել է. մազերը հետ սանրած էին և գելով պատված: Բացի այդ, նա չի սափրել մազերը քունքի հատվածում և փոքր-ինչ երկարացրել է դրանք:

Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել գործչի փոփոխված արտաքինին և համեմատել են ամերիկացի դերասան Ալ Պաչինոյի հետ, որը նման սանրվածքով նկարահանվել էր 1972 թվականին թողարկված «Կնքահայրը» ֆիլմում:

Այս խորագրի վերջին նյութերը