Աշխարհ

02.10.2021 10:31


Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Վրաստանում տեղական ժամանակով ժամը 08։00-ին մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները, փոպանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Երկրում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։

Ընդհանուր առմամբ, բնակիչները կընտրեն քաղաքապետերի և տեղական խորհրդատվական մարմինների՝ սակրեբուլո 64 քաղաքներում և շրջաններում։ Քաղաքապետերի ընտրություններն անցկացվում են ուղղակի տեղական քվեարկությամբ, իսկ սակրեբուլոյում՝ խառը համակարգով: Յուրաքանչյուր սակրեբուլոյի պատգամավորների մի մասն ընտրվում է ըստ կուսակցական ցուցակների, իսկ մյուս մասը՝ ըստ շրջաններում քվեարկության։

Երկրում կա 3664 ընտրատեղամաս, որից 9 ընտրատեղամաս՝ բանտերում և 70-ը՝ հատուկ տեղամասեր, որոնք ստեղծվել են քովիդ-կենտրոններում, կարանտինի և ինքնամեկուսացման գոտիներում։

Գործակալության թղթակիցը հայտնում է, որ Թբիլիսիի որոշ ընտրատեղամասերում վաղ առավոտից հերթ է գոյացել:

Ընտրողների միասնական ցուցակում կա 3 497 345 մարդ: Ամենաշատ թվով ընտրողներ ապրում են Թբիլիսիում`1,002,900 մարդ, իսկ ամենափոքրը` Կազբեգիում `5680: Ընտրությունները համարվում են վավեր ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը