Քաղաքական

03.10.2021 08:27


Վրաստանի վարչապետը համակիրներին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետը համակիրներին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ

Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների exit poll-երի տվյալներով՝ Թբիլիսիի գործող քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեն առավելություն ունի ընդդիմադիր թեկնածու, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ:

«Մեզ համար մեծ պատիվ է այսօր հաղթել ութերորդ անգամ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ «Վրացական երազանքի» յուրաքանչյուր անդամի` այս մեծ հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորում եմ Կախա Կալաձեին, շնորհավորում եմ բոլոր քաղաքապետերին` արժանապատիվ հաղթանակի կապակցությամբ, շնորհավորում եմ մեր կուսակցությանը, մեր երկրին ու մեր ժողովրդին։ Այսօր մենք ավարտեցինք երկրում բևեռացումը: Այսօր մենք ավարտեցինք ատելության և ստի դարաշրջանը: Վաղվանից պետք է սկսվի հանգստության, զարգացման և կայունության դարաշրջան»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկությանը մասնակցությունը կազմել է 51,92%:

Քաղաքացիներն ընտրել են 64 համայնքապետեր և մարզային ժողովների (սակրեբուլո) 1,388 պատգամավորներ:

Ընտրություններին մասնակցել է 43 կուսակցություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը