Աշխարհ

04.10.2021 07:57


«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ընդունեց «Էմպոլի»-ին: Նախ հանդիպման 42-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Պելեգրինին առաջ մղեց «գայլներին», իսկ արդեն երկրորդ կեսի 48-րդ րոպեին Մխիթարյանն անձամբ դարձավ գոլի հեղինակ:

«Ռոմա»- «Էմպոլի»` 2:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց հանդիպման վերջնամասում:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

Այս խորագրի վերջին նյութերը