Աշխարհ

04.10.2021 17:20


«Պանդորայի թղթապանակ»․ Գվարդիոլան գումար է թաքցրել Անդորրայի բանկում

«Պանդորայի թղթապանակ»․ Գվարդիոլան գումար է թաքցրել Անդորրայի բանկում

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած «Պանդորայի թղթապանակում» (համաշխարհային առաջնորդների, գործիչների և աստղերի հնարավոր առնչությունը փողերի օֆշորային սխեմաներին) հայտնվել է նաև Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի անումը։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում եղած տարիներին (2008-2012) Գվարդիոլան հաշիվ է ունեցել Անդորրայի բանկում և Իսպանիայի հարկային տեսչությունից թաքցրել է 500 հազար եվրո, հաղորդում է El Pais-ը։

Գվարդիոլան Անդորրայի բանկում թաքցրել է Քաթարի «Ալ Ալհիում» (2003-2005) ստացած հոնորարները։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը