Աշխարհ

05.10.2021 14:30


Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր է ստորագրվել

Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր է ստորագրվել

Վրաստանի Կախեթի շրջանում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտում երկու երկրի համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները:

Կողմերը դրական են գնահատել երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով դրանց խորացման կարևորությունը: Հանդիպման ավարտին պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր է ստորագրվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը