Աշխարհ

07.10.2021 19:04


Իրանը փակել է բոլոր անցակետերը թուրքական բեռնատարների համար. Թուրքիան պատասխանել է նույն որոշմամբ

Իրանը փակել է բոլոր անցակետերը թուրքական բեռնատարների համար. Թուրքիան պատասխանել է նույն որոշմամբ

Իրանը և Թուրքիան փոխադարձաբար փակել են բոլոր անցակետերը բեռնատար ավտոմեքենաների համար: Ինչպես փոխանցում է Вестник Кавказа պարբերականը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը:

Վերջինս մասնավորեցրել է, որ սկզբում Թեհրանն է արգելել թուրքական բեռնատարների երթևեկությունը, Անկարայի որոշումը պատասխան քայլ է դարձել:

«Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջովին դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի հետ սահմանին տիրող լարվածության պատճառով»,-ասել է Ալաշը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը