Աշխարհ

12.10.2021 07:31


Հայաստանի ֆուտբոլի ընտրանին զիջեց Ռումինիային (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին զիջեց Ռումինիային (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Ռումինիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում ռումինացիներին ակնհայտ առավելություն ունեին, ինչի մասին խոսում էր նաև վիճակագրությունը: Ռումինիան առավելությունը գոլի վերածեց 26-րդ րոպեին, երբ անկյունայինին խաղարկումից հետո Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Յոնուց Միտրիցեն:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մի քանի լավ հնարավորություններ ուներ, սակայն չիրացրեց այն: Խոակին Կապառոսի սաներն տիրում էին նախաձեռնությանը: Ի վերջո հանդիպման ընթացքը բեկել չհաջողվեց և Հայաստանի ընտրանին պարտվեց նվազագույն հաշվով:

J խմբում կայացած մյուս խաղերում Գերմանիան հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային (0:4), իսկ Իսլանդիան` Լիխտենշտեյնին (4:0): Այս տուրից հետո խմբի առաջատարը մնում է Գերմանիան (21 միավոր), երկրորդ տեղում Ռումինիան է (13 միավոր), երրորդը` Հյուսիսային Մակեդոնիան (12), չորրորդը` Հայաստանը (12 միավոր): 8 միավոր ունի Իսլանդիան, 1 միավոր` Հյուսիսային Մակեդոնիան:

Այս խորագրի վերջին նյութերը