Քաղաքական

12.10.2021 15:00


Ի նշան բողոքի՝ Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճը․ նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ի նշան բողոքի՝ Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճը․ նիստը հետաձգվեց (տեսանյութ)

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մինչ օրս հնարավորություն չի ունեցել ծանոթանալ քրեական գործի նյութերին, որովհետև նրան չեն տրամադրել ո՛չ ամբողջական փաթեթը, ո՛չ էլ ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ։

Լուսինե Սահակյանը հայտնեց նաև, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Դատարանը փորձեց անցնել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանը, սակայն պաշտպան Լուսինե Սահակյանը, ի նշան բողոքի դատավորի գործողություններից, լքեց դատական նիստերի դահլիճը։

Դատարանն ստիպված էր հետաձգել նիստը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 13։00-ն։

Այս խորագրի վերջին նյութերը