Քաղաքական

13.10.2021 12:55


Արցախից տեղահանված քանի՞ մարդ է ապրում Հայաստանում և քանի՞ ընտանիք է վերադարձել այս տարի (տեսանյութ)

Արցախից տեղահանված քանի՞ մարդ է ապրում Հայաստանում և քանի՞ ընտանիք է վերադարձել այս տարի (տեսանյութ)

Այս պահին Հայաստանում կա Արցախից տեղահանված ավելի քան 5294 ընտանիք: Այս մասին հոկտեմբերի 13-ին «Օկուպացված Հադրութը՝ մեկ տարի անց. խնդիրներն և մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը:

«Հայաստանում կա Արցախից տեղահանված ընդհանուր 20 433 մարդ, որից 6180-ը՝ անչափահաս: 2021 թվականի 10 ամսվա ընթացքում 150 ընտանիք (714 մարդ, որից 319-ը՝ անչափահաս) Արցախ է վերադարձել սեփական կամքով: Մարդիկ հիմնականում տեղակայվում են Ասկերանի շրջանում»,-ասաց նա:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը