Քաղաքական

15.10.2021 00:32


Ադրբեջանական զինուժի կրակից վիրավորվել է 6 զինծառայող, միջադեպի մասին տեղեկացվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը․ ՊԲ

Ադրբեջանական զինուժի կրակից վիրավորվել է 6 զինծառայող, միջադեպի մասին տեղեկացվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը․ ՊԲ

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Այս խորագրի վերջին նյութերը