Լրահոս

18.10.2021 16:47


Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը

Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թբիլիսի կատարած այցի շրջանականում մեկնաբանել է Անդրկովկասի երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափի ստեղծման առաջարկը:

«Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, կընդգծեմ, որ Ռուսաստանը պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, նախքան նոր հարթակների մասին խոսելը»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Օսթինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կազդի արդյոք այդ ձևաչափին Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ին անդամագրվելու հնարավորության վրա:

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափի (Ադրբենան-Հայաստան-Վրաստան+Թուրքիա-Ռուսստան-Իրան) ստեղծման շուրջ վերջերս Մոսկվայում քննարկումներ են ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նրանք դրական են գնահատել նոր հարթակի ստեղծումը: Այնուհետև հետևել է վրացական կողմի արձագանքը. վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ իր երկիրը պետք է ներկայացված լինի նախագծում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը