Լրահոս

05.07.2011 15:30


ՀՀԿ-ն ՀԱԿ-ին հրավիրում է «Օջախ» ռեստորան կամ էլ Սևան

ՀՀԿ-ն ՀԱԿ-ին հրավիրում է «Օջախ» ռեստորան կամ էլ Սևան

Այսօր հրավիրված ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձել է ՀԱԿ -իշխանություն երկխոսությանը:

-ՀԱԿուզում է ցույց տալ, որ ամենալավն իրենք են, իրենք են ճիշտ իշխանությունը, ճիշտ ընդդիմությունը: ՀԱԿ-ը ուզում է երևելիների շարք մտնել, բայց մենք թույլ չենք տա, որ քաղաքական դաշտում երևելիներ լինեն,-ասել է նա` ավելացնելով, որ ՀԱԿ-ից այսօր հեռանում է ոչ միայն ժողովուրդը, այլև` առավել ակտիվ անդամները:

-ՀԱԿայսօր ընտրազանգված որսալու մոլուցք ունի: Կոնգրեսը ժամանակ չի ունենա ընտրազանգված հավաքելու, քանի որ այնքան շատ խոսեցին կազմաքանդման մասին, որ իրենց գլուխն եկավ,-հայտարարել է Գ. Սահակյանը` ՀԱԿ-ի հետ երկխոսությունը ներկայացնելով հետևյալ կերպ.

-Օջախ կցանկանան գնանք, մենք պատրաստ ենք: Կամ էլ Սևանի ափին անվճար հանրային լողափեր են բացվել:

Ինչ վերաբերում է իրենց մինչև սեպտեմբեր ՀԱԿ-ի տված ժամանակին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատել է.

-Վախեցած լռում ենք, մտածելով, որ հեսա գալու են և չգիտեմ ինչեր են անելու: Երրորդ տարին է անընդհատ նախապայմաններ են դնում, ասում են հեսա գալիս ենք, արդեն էլ պայման չկա, հրաժարականը ընդունելու ենք, մենք էլ ահաբեկված ասում ենք` մի փոքր էլ համբերեք, մենք մեզ լավ կպահենք:

Այս խորագրի վերջին նյութերը