Աշխարհ

22.10.2021 00:48


Իրանում մեկնարկել է ՌՕՈՒ զորավարժությունների հիմնական փուլը. «Յասին 90» ռումբի օգնությամբ ոչնչացվել են հիպոթետիկ թշնամու կենսական թիրախները

Իրանում մեկնարկել է ՌՕՈՒ զորավարժությունների հիմնական փուլը. «Յասին 90» ռումբի օգնությամբ ոչնչացվել են հիպոթետիկ թշնամու կենսական թիրախները

Իրանի բանակի օդային պաշտպանության ուժերը սկսել են Velayat Sky Defenders 10 («Վելայաթի պաշտպաններ») զորավարժությունների հիմնական և օպերացիոն փուլը, որը մեկնարկել է օդանավերի և անօդաչու սարքերի կիրառմամբ:

Ինչպես գրում է IRNA գործակալությունը, զորավարժությունները ցուցադրել են ՀՕՊ ուժերի հնարավորությունների մի մասը:

Մինչդեռ mehrnews.com-ը հավելում է, որ զորավարժությունների ընթացքում «Յասին 90» ռումբի օգնությամբ ոչնչացվել են հիպոթետիկ թշնամու կենսական թիրախները:

Իրանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին ասել է, որ զորավարժությունների մարտական փուլի առաջին օրը գործարկվել են բարձր ճշգրտության, խելացի հրթիռներով հագեցած F-4 և F-5 ռմբակոծիչներ, «Յասին 90» ռումբերով և հրթիռներով հագեցած F-7 ինքնաթիռներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են հիպոթետիկ թշնամու կարևոր և կենսական թիրախներն ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում:

Բացի այդ, F-5 և «ՄիԳ-29» կործանիչները հաջողությամբ օդային գործողություններ են իրականացրել նաև իրական ժամանակում, որոնցում ենթադրյալ հակառակորդի արձակած հրթիռը որսվել և ոչնչացվել է իրանական «երկինք-երկինք» դասի հրթիռների կողմից:

Հինգշաբթի մեկնարկել է 10-րդ ռազմաօդային ուժերի զորավարժությունների հիմնական փուլը՝ Իրանի ռազմաօդային ուժերի օդաչուների եւ անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, ԶՈւ հրամանատարի տեղակալի եւ Զինված ուժերի եւ մի շարք բարձրաստիճան հրամանատարների եւ պաշտոնյաների ներկայությամբ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը