Աշխարհ

22.10.2021 17:52


Ղրղզստանի բանակը կստանա թուրքական Bayraktar TB2 անօդաչուներ

Ղրղզստանի բանակը կստանա թուրքական Bayraktar TB2 անօդաչուներ

Ղրղզստանի բանակը կստանա թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ինչպես լրագրողներին է ասել Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ, գեներալ Կամչիբեկ Տաշիևը, Բիշքեկն արդեն Անկարա է ուղարկել անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ ձեռք բերելու պատվեր:

Տաշիևի խոսքով՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը մոտ ապագայում ծառայության կանցնեն Ղրղզստանի բանակում։ Նա նշել է, որ դրանց օպերատորներն արդեն վերապատրաստվել են Թուրքիայում:

Բացի այդ, պաշտոնյան նշել է, որ Ղրղզստանը գնել է «Օրլան-10» գրոհային անօդաչու թռչող սարքեր և ապահովել դիպուկահար հրացանների մատակարարումը Ռուսաստանի Դաշնությունից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը