Աշխարհ

22.10.2021 16:24


ԵՄ-ում հանդես են եկել համավարակի պատճառով մտցված մուտքի սահմանափակումները մեղմացնելու օգտին

ԵՄ-ում հանդես են եկել համավարակի պատճառով մտցված մուտքի սահմանափակումները մեղմացնելու օգտին

Եվրամիության ղեկավարները, ամփոփելով Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, հանդես են եկել ԵՄ-ում տեղաշարժման սահմանափակումները մեղմացնելու օգտին, որոնք մտցվել Էին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, ինչպես նաեւ հորդորել են՝ արագացնել աշխատանքը երրորդ երկրների հետ COVID-հավաստագրերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է հանդիպման արդյունքերի վերաբերյալ գրավոր եզրակացություններում:

«Համաճարակաբանական իրադրության զարգացման լույսով Եվրախորհուրդը հետագա համակարգման կոչ Է անում՝ ԵՄ-ի ներսում ազատ տեղաշարժվելու եւ ԵՄ ուղեւորությունները դյուրացնելու համար… Եվրախորհուրդը նաեւ կոչ Է անում Եվրոպական հանձնաժողովին՝ ակտիվացնել երրորդ երկրների հետ աշխատանքը հավաստագրերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ»,-ասվում Է փաստաթղթում:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ԵՄ-ն ներկայում տեխնիկական կոնսուլտացիաներ Է անցկացնում Ռուսաստանի հետ՝ COVID-հավաստագրերի փոխադարձ ճանաչման համար: Նա հավաստել Է, որ ռուսական կողմը Եվրամիությանը փաստաթղթեր Է տվել COVID-հավաստագրերի հանձնման ԵՄ-ի համակարգի հետ իր համակարգի համատեղելիությունը համեմատելու համար:

Ներկայում 43 երկրներ արդեն միացել են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրի համակարգին, ներառյալ ԵՄ-ի 27 երկրները, Եվրոպական տնտեսական տարածության մեջ մտնող երեք պետությունները եւ 12 այլ երկրներ ու աշխարհի տարածքներ:

Բացի այդ, տեխնիկական բանակցություններ են անցկացվում եւս 28 երկրների հետ: ԵՄ-ում հավաստագիրը սահմանվել Է ամռանը եւ կոչված Է դյուրացնել դրա բնակիչների տեղաշարժը միության ներսում: Այն տրվում Է տվյալների տեսակներից մեկի հիման վրա՝ լրիվ պատվաստման, կորոնավիրուսի դեմ բացասական թեստի եւ դրա նկատմամբ հակամարմինների առկայության դեպքում:

Ընդամենն արդեն մոտավորապես 600 միլիոն հավաստագիր Է տրվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը