Կարծիք

22.10.2021 16:38


Մեզ համար ակնհայտ է, որ մեր պետականության փրկության միակ ճանապարհը այս ապապետական, թուրքամետ իշխանության հեռացնելն է

Մեզ համար ակնհայտ է, որ մեր պետականության փրկության միակ ճանապարհը այս ապապետական, թուրքամետ իշխանության հեռացնելն է

ՌԴ նախագահի ելույթի մասին.

Գերտերությունները իրենց շահերն են ամրագրում մեր ազգային և պետական շահի հաշվին՝ Հայաստանին լուսանցքում թողնելով։ Ինչու։ Մի պարզ պատճառով, ՀՀ իշխանությունը չի որդեգրել պետականապահպան, ազգային շահը պաշտպանող պետական քաղաքականություն և ռազմավարություն, այդպիսով ինքն իրեն դուրս մղելով կայուն գործընկերոջ կարգավիճակից և դնելով թուրք-ադրբեջանական շահերի տիրույթի մեջ: Բնականաբար այս իրավիճակում, երբ Հարավային Կովկասը վերածվել է գերտերությունների շահերի բախման կիզակետի, այլոք՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, թե Իրանը, յուրաքանչյուրն իր պետության գերակայության օգտին է ջանքեր գործադրելու:

Այսպիսի բարդագույն իրավիճակում, միամիտ կլինի կարծելը, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, մարտագլխիկներով, սուզանավերի և ծանր ռմբակոծիչների վրա կիրառվող բալիստիկ մարտագլխիկներով ահռելի զինանոց ունեցող միջուկային գերտերությունը բաց է թողնելու իր ազդեցության դաշտը մեր տարածաշրջանում վերջնականապես ամրագրելու հսկայական առիթը:

Իսկ այդ առիթը այս իշխանությունն է, իր ապիկար, անզոր և ազգադավ քաղաքականությամբ:

Մեզ համար ակնհայտ է, որ մեր պետականության փրկության միակ ճանապարհը այս ապապետական, թուրքամետ իշխանությանը հեռացնելն է, ոչ թե հարևան, բարեկամ, դաշնակից պետություններին մեղադրելը:

Պատմական դժվարին, բեկումնային ժամանակներ են։

Մենք տանուլ ենք տալու մեր պետականությունը, կանգնելու ենք բնաջնջման առջև, եթե ՀՀ իշխանությունը շարունակի մնալ այս ապիկարների ձեռքին։

Գևորգ Գևերգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը