Աշխարհ

25.10.2021 10:59


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում

Նոյեմբերի 12-ին Ստամբուլում նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դրանից առաջ՝ հոկտեմբերի 26-ին, նախատեսված է Էրդողանի այցն Ադրբեջանի կողմից վերահսկվող Վարանդա (Ֆիզուլի) շրջան՝ մասնակցելու օդանավակայանի բացմանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը