Կարծիք

29.10.2021 10:58


Վահագն Ալեքսանյանը սատարում էր Ռոբերտ Քոչարյանին

Վահագն Ալեքսանյանը սատարում էր Ռոբերտ Քոչարյանին

Վերջերս մամուլում լայն տարածում գտավ Ալեքսանյան Վահագնի եւ իմ նկարները տարբեր երիտասարդական նախաձեռնություններում։ Նրա մասին, ոչինչ չասեմ, որովհետեւ բազմիցս հրապարակային գրառումներով անդրադարձել եմ, թե՛ նրա անձ տեսակին, եւ թե՛ քաղաքական գործունեությանը։ Մի փոքր դեպք հիշեցնեմ իրեն եւ պատմեմ հանրությանը։

2012-2013 թվականներին, երբ ներգրավված էի մի քանի երիտասարդական նախաձեռնություններում, որում ընդգրկված էր նաեւ այն ժամանակ թե՛ լայն, թե՛ նեղ շրջանակներում որեւէ ճանաչում չունեցող, բայց այսօր արդեն ուսապարկի պատվավոր տիտղոսը կրող Ալեքսանյան Վահագնը։

Մի օր աշխատանքային սեղանի շուրջ իմ եւ Վահագնի միջեւ թեմա ծավալվեց ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության մասին, ու Վահագնը կուրծք ծեծելով սկսեց ապացուցել, որ Հայաստանի զարգացման միակ ճանապարհը դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է։

Չգիտեմ, թե հետո, երբ գնաց բանակ, ինչ եղավ նրա հետ, որ այսօր նա արդեն ՔՊ ուսապարկ է աշխատում, բայց, կարծես թե, Քոչարյանի հանդեպ ունեցած համոզմունքները նույնն են մնացել։ Քանի որ միայն դա կարելի է եզրակացնել, երբ մարդ ծոցագրպանում` սրտին մոտ պահում է իր իսկ կողմից նշված Հայաստանի զարգացումը ապահովող միակ պետական գործչի նկարը։ Ֆուտլյարը փոխվել է, բայց միջուկը նույնն է մնացել։

Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը