Աշխարհ

01.11.2021 19:21


Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 247 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers պարբերականը:

Վերը նշված վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5.01 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 224 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18.3 մլն է:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թվաքանակը՝ 46,8 մլն, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 34.2 միլիոն, ապա հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը