Քաղաքական

01.11.2021 19:53


Սյունիքում զինվորներն ապրում են տնակներում և ծառայություն իրականացնում բաց տարածքներում. ԱԱԾ (տեսանյութ)

Սյունիքում զինվորներն ապրում են տնակներում և ծառայություն իրականացնում բաց տարածքներում. ԱԱԾ (տեսանյութ)

Իրավիճակից ելնելով հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում եւ այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողները, որը նախկինում չենք ունեցել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

«Թվաքանակի մասին չասեմ, բայց բավականին թվով ժամկետային զինծառայողներ են, այդ պատճառով ավելացրել ենք դեղորայքի գնման ծավալը:

Այնտեղ պայմաններ դեռ չունենք, կառուցում են նոր ուղեկալներ, մոտ ապագայում պատրաստ կլինեն դրանք: Այս պահին զինվորները ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում»,-ասաց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը