Աշխարհ

03.11.2021 20:20


Շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվն 8 տոկոսով աճել է․ ԱՀԿ

Շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվն 8 տոկոսով աճել է․ ԱՀԿ

Անցած շաբաթ աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, 50 հազարից ավելին մահացել Է: Ինչպես նոյեմբերի 3-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի թիվը յոթ օրում ավելացել Է 3 տոկոսով, իսկ մահացու վախճաններինն՝ 8 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 25-ից մինչև 31-ն ընկած շաբաթվա ընթացքում աշխարհում (վարակման) նոր դեպքերի թիվը փոքր-ինչ աճել Է (3 տոկոսով) նախորդ շաբաթվա համեմատությամբ: Ընդամենն արձանագրվել Է ավելի քան 3 միլիոն դեպք»,-ասված Է ԱՀԿ-ի համաճարակային տեղեկագրում:

Ընդգծվում Է, որ «շաբաթվա ընթացքում մահերի թիվն աճել Է 8 տոկոսով»՝ գերազանցելով 50 հազարը: Վարակվածների գրեթե 60 տոկոսը բաժին Է ընկնում Եվրոպային: Յոթ օրում այնտեղ արձանագրվել Է հիվանդացության 6 տոկոով աճ, Ամերիկայի երկրներում՝ 3 տոկոսով, Արևմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2 տոկոսով:

Միևնույն ժամանակ դրա Էական նվազում Է արձանագրվել Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում (12 տոկոսով), Հարավ - արևելյան Ասիայում (9 տոկոսով) և Աֆրիկայում (9 տոկոսով):

Մահացության ամենամեծ աճը նշվել Է Հարավ - արևելյան Ասիայում (50 տոկոսով): Նախորդ յոթ օրվա համեմատությամբ մահացու վախճանների թիվն ավելացել Է նաև Եվրոպայում (12 տոկոսով) և Արևմտա - խաղաղօվկիանսյան տարածաշրջանում (10 տոկոսով), մինչդեռ մնացած տարածաշրջաններում մահացությունը նվազել Է: Տեղեկագրում բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 25-ից մինչև 31-ն աշխարհում հայտնաբերվել են 3 021 634 վարակված և մահվան 50 477 դեպք: Շաբաթվա ընթացքում ախտահարման ամենամեծ թվով դեպքերը հայտնել Է ԱՄՆ-ը (528 455):

Այնուհետև հետևում են Մեծ Բրիտանիան (285 028), Ռուսաստանը (272 147), Թուրքիան (182 027) և Ուկրաինան (152 897): Գերակշռել շարունակող «դելտա» շտամը վերջին 60 օրում հայտնաբերվել Է անալիզների 99,5 տոկոսի դեպքում, նշում Է ԱՀԿ-ն: Այն «երկրների մեծ մասում գերազանցում Է մյուս տարբերակներին, ներառյալ այն տարբերակները, որոնք դասվել են անհանգստություն հարուցողների թվին»:

Մասնագետները վերջինների թվին են դասում նաև «ալֆա», «բետա» և «գամմա» շտամները: ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են կորոնավիրուսով վարակման 246 951 274 դեպք և մահվան 5 004 855 դեպք: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել Է 347 703-ով, մահացու վախճաններինը՝ 5 981-ով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը