Աշխարհ

04.11.2021 11:42


Հայաստանը մինչ օրս չի պատասխանել Ադրբեջանի առաջարկին. Ալիև

Հայաստանը մինչ օրս չի պատասխանել Ադրբեջանի առաջարկին. Ալիև

Հայաստանը մինչ օրս չի պատասխանել խաղաղ պայմանագիր կնքելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Ցավոք, մինչ այժմ անպատասխան է մնում սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ մեր առաջարկը։ Մենք պատրաստ ենք սկսել խաղաղ բանակցություններ և ստորագրել խաղաղության պայմանագիր, շրջել այս էջը։ Մեր դիրքորոշումը կառուցողական է»,-հայտարարել է Ալիևը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը