Լրահոս

07.07.2011 15:48


Պատահար Թբիլիսյան խճուղում

Հուլիսի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում իրար են բախվել 1980 թ. ծնված Գարիկ Գ.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» և 1982 թ. ծնված Արամ Ա.-ի վարած «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը