Աշխարհ

05.11.2021 14:47


Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 1700 զինվորի մարմին. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 1700 զինվորի մարմին. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմնի մնացորդներ:

«Ներկա պահին հայտնաբերվել է և հակառակ կողմին է փոխանցվել մոտ 1700 հայ զինվորի մարմին: Մարմինների փոխանակումն իրականացրել ենք որպես հումանիտար ակցիա՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,-Բայրամովին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը