Քաղաքական

05.11.2021 16:47


Նոյեմբերի 8-ի հանրահավաքը հանրության համար հետաքրքիր կլինի․ պետք է դիմադրության զգացումն արթնանա․ Վարդևանյան (տեսանյութ)

Նոյեմբերի 8-ի հանրահավաքը հանրության համար հետաքրքիր կլինի․ պետք է դիմադրության զգացումն արթնանա․ Վարդևանյան (տեսանյութ)

Հասարակութունից հիմնական ակնկալիքը համազգային դիմադրության ձևավորումն է, դիմադրության զգացման արթնացումը, դրանից կբխեն հետագա գործողությունները։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այն վիճակում, որ մենք հիմա հայտնվել ենք որպես ազգ, որպես ՀՀ, մենք իսկապես բարդ դրության մեջ ենք և մեր դիմադրության կոնցեպտը նրանում է, որ պետք է դիմադրենք այդ բարդություններին։ Այս իշխանություններն էլ են ընկալում, որ իրենք չեն կարողանում դիմադրել այդ փորձություններին,որոնվհետև իրենք ավելի շատ փորձություն են բերում, ոչ թե փորձություն են լուծում կամ հաղթահարում»,-նշեց պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը վստահ է, որ նոյեմբերի 8-ի հանրահավաքը հանրության համար հետաքրքիր կլինի։

«Տևական ժամանակ է այդ օբյեկտիվ պահանջը կա, և այդ քննադատությունը ես ընդունում եմ, եղել է հանրային պահանաջ հանրահավաքի, մնացածը օրերի հարց է։ Ես շատ ցանկանում եմ, որ հնարավորինս շատ մեր հայրնակիցներից մասնակցեն ադ հանրահավաքին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը