Աշխարհ

05.11.2021 18:48


Չավին կգլխավորի Բարսելոնան. «Ալ Սադը» հաստատել է․ պաշտոնական

Չավին կգլխավորի Բարսելոնան. «Ալ Սադը» հաստատել է․ պաշտոնական

«Ալ-Սադի» մամուլի քարտուղարությունը հաստատել է, որ քաթարյան ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Չավին գլխավորելու է «Բարսելոնան»։

«Ալ-Սադի» ղեկավարությունը համաձայնվել է Չավիի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը․ «Բարսելոնան» վճարել է պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը։

«Մենք պայմանավորվել ենք ապագայում համագործակցել «Բարսելոնայի» հետ։ Չավին մեր ակումբի պատմության կարևոր մասն է, և մենք նրան հաջողություն ենք մաղթում:

Մի քանի օր առաջ Չավին մեզ ասաց, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան», հենց այս պահին՝ ճգնաժամի պատճառով, որով անցնում է իր հարազատ ակումբը, և մենք դա հասկանում ենք և որոշեցինք չկանգնել նրա ճանապարհին»,-ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը