Աշխարհ

08.11.2021 13:28


ԱՄՆ-ում երեք համալսարան են տարհանել պայթյունների սպառնալիքների պատճառով

ԱՄՆ-ում երեք համալսարան են տարհանել պայթյունների սպառնալիքների պատճառով

ԱՄՆ-ի Կոլումբյան, Քոռնելի եւ Բրաունի համալսարանական ավանների մի մասը տարհանել են այն բանից հետո, երբ հաղորդագրություններ են ստացվել պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Կոլումբյան համալսարանն արտակարգ նախազգուշացում Է հայտարարել Է ողջ ավանում՝ հաղորդագրություններ ստանալով մի քանի շենքերում պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Columbia Daily Spectator համալսարանական թերթը հաղորդել Է, որ արդյունքում տարհանվել են երկու համալսարանական շենքեր:

Ավելի ուշ տագնապը կեղծ Է ճանաչվել:

«Այսօրվա սպառնալիքների հետաքննությունից հետո Նյու Յորքի ոստիկանության կողմից պայթյունները վստահության արժանի չեն համարվել, եւ համալսարանական ավաններն ազատ են կրկին բնակացնելու համար»,-հաղորդվում Է Կոլումբյան համալսարանի Twitter-ում:

Քոռնելի համալսարանը նախազգուշացումը հրապարակել Է Twitter-ում եւ իր վեբ-կայքում՝ կոչ անելով տարհանել իր ավանի ուսանողներին ու աշխատակիցներին:

«Ոստիկանները շարունակում են պայթյունների սպառնալիքների հետաքննությունը Իթաքայի համալսարանական ավանում, իրականացվում Է շենքերի մաքրում: Խնդրեմ, շարունակեք խուսափել կենտրոնական ավանից»,-հաղորդվում Է համալսարանի Twitter-ում:

Բրաունի համալսարանն իր ավանի մեծ մասը նույնպես տարհանել Է պայթյունի սպառնալիքի պատճառով:

«Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով հաղորդագրություն ստանալուց հետո Բրաունի համալսարանի հանրային անվտանգության դեպարտամենտը տարհանել Է Գրինի համալսարանական քոլեջի հարեւանությամբ գտնվող մի քանի շենքեր: Տեղում սպաներն ակտիվ հետաքննություն են անցկացնում տեղի իրավապահ մարմինների հետ համատեղ»,-The Hill-ին հայտարարել Է համալսարանի ներկայացուցիչ Բրայան Քլարքը:

Նշվում Է, որ առայժմ պարզ չԷ, թե ով Է կանգնած սպառնալիքների հետեւում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը