Աշխարհ

08.11.2021 13:53


Մենք հաստատել ենք, որ նախապատրաստական աշխատանքներ տարվում են, սակայն ժամկետների շուրջ պայմանավորվածություն չկա. Պեսկովը՝ Պուտին-Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին

Մենք հաստատել ենք, որ նախապատրաստական աշխատանքներ տարվում են, սակայն ժամկետների շուրջ պայմանավորվածություն չկա. Պեսկովը՝ Պուտին-Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով նախապատրաստվում է, սակայն հստակ պայմանավորվածություններ ժամկետների մասին չկան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պարզաբանեմ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման հարցը: Իսկապես, մենք հաստատել են, որ նախապատրաստական աշխատանքներ տարվում են, սակայն այստեղ ցանկանում ենք ընդգծել, որ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան այն հարցի շուրջ, թե երբ է նման հանդիպում կայանալու: Այդ աշխատանքը շարունակվում է»,-ասել է Պեսկովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը