Քաղաքական

10.11.2021 11:17


Ադրբեջանցիները Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում հող վարելու ժամանակ տրակտորի վրա են կրակել

Ադրբեջանցիները Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում հող վարելու ժամանակ տրակտորի վրա են կրակել

Ադրբեջանականցիներն այսօր՝ ցերեկը, կրակ են արձակել ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանը:

«Հող վարող տրակտորի վրա են ադրբեջանցիները կրակել: Տրակտորի ապակիներն են վնասվել, փառք Աստծո, վարորդը չի վիրավորվել, բայց հրաշքով է փրկվել՝ տրակտորի մեջ նստած է եղել այդ պահին: Կրակոցից հետո բնակիչը տրակտորը քշել, հետ է վերադարձել»,-նշեց համայնքապետը:

Սմբատյանի փոխանցմամբ՝ այլ կրակոցներ ադրբեջանական կողմից չեն արձակվել:

«Նմանատիպ դեպքեր չեն եղել: Բնակիչները միշտ էլ հանգիստ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են իրականացրել: Մենք միշտ էլ սահմանը գութանով ենք գծել»,-նշեց Սմբատյանը:

Այս խորագրի վերջին նյութերը