Կարծիք

11.11.2021 00:55


Մեր երկրի մեջ մեր թշնամին մաքսակետեր է տեղադրում, որ մեր մեքենաները ստուգի, զուգահեռ մենք էլ ենք մաքսակետեր տեղադրում նույն մեքենաները ստուգելու համար

Մեր երկրի մեջ մեր թշնամին մաքսակետեր է տեղադրում, որ մեր մեքենաները ստուգի, զուգահեռ մենք էլ ենք մաքսակետեր տեղադրում նույն մեքենաները ստուգելու համար

ՀՀ ԱԽՔ-ը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ այսօր գիշեր 00.00-ից սկսած Ադրբեջանը պատրաստվում է Գորիս-Կապան ճանապարհահատվածում սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ իրականացնել` տեղադրելով մաքսակետեր:

Չեք պատկերացնի սրան ի պատասխան ինչ է անելու Հայաստանը. տեղադրելու է սեփական մաքսակետերը: Մի հուժկու քայլ: Ուրեմն մեր երկրի մեջ մեր թշնամին գալիս մաքսակետեր ա տեղադրում, որ մեր մեքենաները ստուգի, զուգահեռ մենք էլ ենք մաքսակետեր տեղադրում` նույն մեքենաները ստուգելու համար:

Չեմ հավատում, որ էս իրավիճակը սեփական աչքերով եմ տեսնում: Սա ինչ-որ վատ, շատ վատ երազ է:

Անժելա Նալբանդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը