Աշխարհ

12.11.2021 16:52


Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ջավախքում

Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ջավախքում

Վրաստանի եւ Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելոբ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Վալե»-ն Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ անցակետերից մեկն է։ Զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի վարչության եւ Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։

Սցենարով երկու իրավիճակ էր նախատեսված՝ անօրինական միգրանտների կալանավորում եւ պետական ​​սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը