Աշխարհ

13.11.2021 16:50


Apple-ը կներկայացնի AirPods Pro 2-ը 2022 թվականին

Apple-ը կներկայացնի AirPods Pro 2-ը 2022 թվականին

Apple-ը կարող է թողարկել AirPods Pro 2 անլար ականջակալները 2022 թվականի երրորդ եռամսյակում, հաղորդում է FrontTron ինսայդերը:

Twitter-ում FrontTron օգտատերը նշել է, որ AirPods 3-ի թողարկման մասին իր տվյալները սխալ են: Ընդ որում՝ նա ներկայացրել է, որ AirPods Pro-ի թարմացված տարբերակը կթողարկվի 2022 թվականի երրորդ եռամսյակում՝ չնայած մինչ այդ հայտնի էր երկրորդ եռամսյակի մասին: Ինսայդերը նշել է, որ այդ մասին նրան պատմել է աղբյուրը, որը կապ ունի ապագա ականջակալների բաղադրիչների մատակարարման շղթայի հետ:

Վերջերս համացանցում տարածվել են նկարներ, որոնցում, իբրև, ներկայացված են Apple-ի ապագա ականջակալները: Դրանից հետևում է, որ AirPods Pro 2-ի դիզայնն էապես չի փոխվի՝ չնայած նախկինում հաղորդվում էր ականջակալների դետալները փոքրացնելու վերաբերյալ ընկերության ծրագրերի մասին:

AirPods Pro ֆլագմանյան ականջակալների առաջին մոդելը թողարկվել է 2019 թվականին: Ականջակալների գլխավոր տարբերությունն ակտիվ ձայնամեկուսացումն է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը