Քաղաքական

13.11.2021 09:52


Միջադեպ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին․ արցախցին նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ (տեսանյութ)

Միջադեպ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին․ արցախցին նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ (տեսանյութ)
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` պատճառը հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպն է։
«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Շուշիի մոտ ադրբեջանցիների վրա նռնակ նետելու մեջ կասկածվող քաղաքացին բերման է ենթարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը