Կարծիք

15.11.2021 10:02


Կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն են արել թշնամական Ադրբեջանին

Կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն են արել թշնամական Ադրբեջանին

Դատելով այս պահին առկա տեղեկություններից, կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն են արել թշնամական Ադրբեջանին՝ թույլ տալով նվաճել ՀՀ սուվերեն տարածքի հերթական հատվածը՝ ճանապարհներ ու նոր հողեր Սյունիքում։ Ադրբեջանն ու Թուրքիան, տեսնելով, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հրամանով հայկական բանակը չի պատասխանում Հայաստանի տարածք մտած թշնամական բանակին, շարունակելու է իր առաջընթացը՝ նպատակ ունենալով կտրել Սյունիքը ՀՀ մնացած հատվածից։Այս իրավիճակում բոլոր նրանք, ովքեր իբր չեզոքություն կպահպանեն՝ լռելով, «հայրենիքի համար լուռ գործ անելու» քողի տակ իրականում սատարելով ներկայիս դե ֆակտո իշխանությանը, նրանք բոլորը այլևս ոչ պակաս պատասխանատու են Հայաստան պետության կործանման համար։ Բոլոր կարծիքի առաջնորդները, ովքեր հազարավոր հետևորդներ ունեն, պարտավոր են արձագանքել մեր հայրենիքի նվաճմանը, վճռական պահանջել ու ձգտել այս դավաճանական իշխանության հեռացմանը։ Հակառակ դեպքում ձեր բոլորի «քուլ», «տեխնո», «հայթեք» գործերն անիմաստ են։Նույնը պետք է անեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել։

հ.գ. Թուրքերի կողմից կապիտուլիանտի պատճառով հայ զինվորներին ստորացնող տեսանյութը չեմ տեղադրում։ Սա ցանկացած գիտակից հայի համար ազգային ողբերգություն է։

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը