Աշխարհ

15.11.2021 10:48


Իրանում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը հասել է 99-ի

Իրանում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը հասել է 99-ի

Իրանի հարավում կիրակի երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ ավելի քան 6 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղումանելով իրանական աղբյուրին, երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 99-ի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել երկու զոհի և 27 տուժածի մասին: Ներկա պահին տուժածներից հիվանդանոցում գտնվում է 10-ը: Այս մասին հայտնել է ստորգետնյա ցնցումներից տուժած Հորմոզգան նահանգի բժշկական համալսարանի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մյուս տուժածները բուժօգնություն ստանալուն պես տուն են ուղարկվել:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքից մոտ 60 կմ հեռավորությամբ: Մի քանի հետցնցումներ են գրանցվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը