Աշխարհ

15.11.2021 19:40


Հայտնի են Աշխարհի 2022 թվականի առաջնության 9 մասնակիցները

Հայտնի են Աշխարհի 2022 թվականի առաջնության 9 մասնակիցները

Նոյեմբերի 14-ին կայացած ԱԱ-2022-ի որակավորման հանդիպումների արդյունքներով որոշվել են ևս երեք թիմեր, ովքեր հանդես կգան մրցաշարում։ Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգրեր նվաճեցին Խորվաթիան, Սերբիան և Իսպանիան։

Խորվաթիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Ռուսաստանին և իր խմբում զբաղեցրեց 1-ին տեղը։ Սերբիան Պորտուգալիայի հետ խաղում (2-1) հաղթանակ տարավ և մրցաշարային աղյուսակում շրջանցեց մրցակցին։ Իսպանիան նվազագույն հաշվով (1-0) հաղթեց Շվեդիային և մնաց իր խմբում 1-ին տեղում։

Այս խմբերից ընտրական փուլի փլեյ-օֆֆ դուրս եկան Ռուսաստանի, Պորտուգալիայի և Շվեդիայի հավաքականները։

Արդեն հայտնի է ինը թիմ, որոնք կխաղան ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում (մրցաշարին կմասնակցի 32 հավաքական)։ Որպես կազմակերպիչ մրցաշարի ուղեգիր է ստացել Քաթարը։ Բրազիլիայի հավաքականը ժամանակից շուտ իրեն երաշխավորեց աշխարհի առաջնության ուղեգիր։ Եվրոպական ընտրական փուլում Գերմանիան, Դանիան, Ֆրանսիան, Բելգիան, Խորվաթիան, Սերբիան և Իսպանիան արդեն զբաղեցրել են առաջին տեղերը խմբերում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը