Քաղաքական

16.11.2021 10:35


ՔՊ թեկնածուն ինքն իրեն չի ընտրել․ «Հրապարակ»

ՔՊ թեկնածուն ինքն իրեն չի ընտրել․ «Հրապարակ»

«Նախօրեին Արզնի համայնքում մեծամասնականով ընտրություններ են եղել՝ ավագանու թափուր տեղերի համար. 116 ձայնով առաջատարն անկուսակցական Արտաշես Լալայանն է: Զավեշտալին այն է, որ այստեղ ՔՊ-ից ավագանու թեկնածություն է առաջադրել ոմն Պոլինա Իվանովա եւ ստացել 0 ձայն․ փաստորեն, անգամ ինքն իրեն չի ընտրել։

Համացանցում նախօրեից մեծ ռեզոնանս է առաջացրել նաեւ Սյունիքի Վանեք գյուղում ՔՊ-ի զրո ձայնը, որտեղ Գեւորգ Փարսյանի օգտին 41 ձայն է եղել»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը