Քաղաքական

16.11.2021 16:51


Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին. ՀՀ ՊՆ

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին. ՀՀ ՊՆ

ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։

Այս խորագրի վերջին նյութերը