Քաղաքական

16.11.2021 19:29


Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան մարտական պատրաստության է բերվել․ Wargonzo

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան մարտական պատրաստության է բերվել․ Wargonzo

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան մարտական պատրաստության է բերվել։ Ռուսական ռազմաբազան տագնապի ազդանշանով է պատրաստության բերվել։ Այս մասին հայտնում են Գյումրիում @wargonzo նախագծի աղբյուրները։

«Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված մեր զինվորականները մարտական պատրաստության են բերվել։ Նրանց համար, ովքեր կցանկանան հանդիմանել մեզ գաղտնի տվյալների տարածման համար, նշում ենք, որ տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ արվեր։ Սա մեր անմիջական պատասխանատվության ոլորտն է, հրամանատարները գործում են խստորեն կանոնադրության համաձայն։

Նման իրավիճակում բացարձակապես ցանկացած ռազմական կառույց պետք է մարտական պատրաստության բերվի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը