Քաղաքական

20.11.2021 09:31


Փաշինյանը խուսափել է համապատասխան համաձայնագրի ստորագրումից և քննարկումից․ Արեշև

Փաշինյանը խուսափել է համապատասխան համաձայնագրի ստորագրումից և քննարկումից․ Արեշև

«Փորձերը՝ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա՝ անհեռանկար են, ինչպես նաև գրավոր դիմումները ՌԴ-ին՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով Ադրբեջանի դեմ: ՌԴ-ն մաքսիմալ կերպով աջակցություն ցուցաբերում է, որքան կարողանում է»,-այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով ՌԴ դիրքորոշմանը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտերի առնչությամբ:

Նա նշեց, որ Մոսկվայի մտադրությունների մեջ չի մտնում լայնամասշտաբ էսկալացիան Ադրբեջանի հետ, որին Թուրքիան աջակցում է հենց միայն այն պատճառով, որ Բաքուն անհապաղ կերպով կդնի Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման նպատակահարմարության հարցը:

«Ես չեմ բացառում՝ հնարավոր է, որ Երևանում ինչ-որ մեկը հենց այս սցենարին էլ ձգտում է, որը հղի է Անդրկովկասից Ռուսաստանի լիակատար հեռացման և ռեգիոնի աշխարհաքաղաքական քարտեզի կարդինալ վերաձևավորման հեռանկարով: Բայց ես չեմ կարծում, որ եթե նման պլաններ կան, դրանք բխում են հայ ժողովրդի և հայկական պետության, որի ներքո ես նկատի չունեմ պարոն Փաշինյանին և նրան շրջապատող անձանց, որոնք իրենց ոչ ադեկվատ քայլերով իրավիճակը դեպի փակուղի են տանում, երկարաժամկետ շահերից: ՌԴ-ն անում է, ինչ կարողանում է՝ առանց Ռուսաստանի Ստեփանակերտը կմնա՞ր ԼՂ-ի վերահսկողության ներքո»,-նշեց Անդրեյ Արեշևը:

Հարցին, թե այն բանից հետո, երբ հայկական կողմը համաձայնել է սահմանի դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու ռուսական առաջարկներին, կարո՞ղ են լինել նոր բռնկումներ, Արեշևը պատասխանեց․ «Այս հարցին լավագույնս կպատասխանի պարոն Փաշինյանը, քանի որ նա խուսափել է համապատասխան համաձայնագրի ստորագրումից և քննարկումից: Ինչո՞վ էր առաջնորդվում, գուցե նրանով, որ Արևմուտքը կօգնի, դժվար է ինձ համար ասել»:

Այս խորագրի վերջին նյութերը