Աշխարհ

20.11.2021 09:00


Քիմ Քարդաշյանն ինքնաթիռ է վարձել Աֆղանստանից կին ֆուտբոլիստների և նրանց ընտանիքներին տարհանելու համար

Քիմ Քարդաշյանն ինքնաթիռ է վարձել Աֆղանստանից կին ֆուտբոլիստների և նրանց ընտանիքներին տարհանելու համար

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օգնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից տարհանել կին ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառմամբ Քարդաշյանը կիսվել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Քարդաշյանի վարձակալած ինքնաթիռով ընդհանուր առմամբ 130 մարդ է տարհանվել:

Քարդաշյանը նշել է՝ ինքն այնքան երախտապարտ է, որ կարողացել է օգնել այդ խիզախ կանանց և նրանց ընտանիքներին՝ իրենց նոր տուն հասցնելու:

Այս խորագրի վերջին նյութերը